«Հայտնի հեքիաթագիրներ» շարքը ներկայացնում է գերմանացի գրող և վիպասան Վիլհելմ Հաուֆի մեծ ճանաչում ձեռք բերած ստեղծագործություններից երկուսը՝ «Փոքրիկ Մուքը» և «Թզուկ Քիթը», որոնք փոքրիկներին կտեղափոխեն Արևելքի զարմանահրաշ և կախարդական աշխարհ` լի արկածներով ու փորձություններով։
Հաուֆի (1802-1827) գրական ժառանգությունը հեքիաթների երեք ալմանախներն են, որոնցից մեկը հրատարակել է նրա կինը՝ նրա մահվանից հետո, մի քանի վեպեր ու պոեմներ։ Այս ստեղծագործությունների շնորհիվ Վիլհելմ Հաուֆ անունը ընդմիշտ մտել է համաշխարհային գրականության պատմության մեջ: Բայրսբրոնում է գտնվում «Վիլհելմ Հաուֆի հեքիաթների թանգարանը»։
The following volume of the Famous Fairy Tale Writers series presents two of the best-known works by German writer and novelist Wilhelm Hauff, “The Story of Little Muck” and “Little Longnose,” which will transport children into the wonderful and magical world of the East, full of adventure and trials.
The literary heritage of Hauff (1802-1827) consists of three collections of fairy tales, one of which was released after the writer's death by his widow, as well as several novels and poems. These works forever inscribed the name of Wilhelm Hauff in the history of world literature.